Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի եւ ԱՍ-ի դավաճանության, հողերի հանձման մասին. Բագրատյան
Դեկտեմբերի 5-ին ժամը՝ 15։00-ին, Ազատության հրապարակում փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի եւ ԱՍ-ի դավաճանության, հողերի հանձման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Սիրելի հայրենակիցներ, Ազատության կուսակցության հարգելի անդամներ, ազգականներ, ծանոթներ, ընկերներ, կոլեգաներ, համակիրներ։ Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00 Ազատության հրապարակում միասնական ընդդիմությունը եւ մտավորականների խորհուրդը համազգային հանրահավաք է հրավիրում։ Այստեղ Ձեզ կներկայացվի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի եւ ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձման, դրանց դատելու եւ դատապարտելու կապակցությամբ։ Եկեք, դա շատ կարեւոր է։ Կխոսենք նաեւ հանրապետությունն այս խորագույն ճգնաժամից հանելու, տնտեսական փլուզումը կանգնեցնելու եւ մեր ազգի բարոյա-հոգեբանական վիճակը բարձրացնելու մասին»,- գրել է նա։
Առավել՝ այստեղ