Կարեն Ավագյանն ու 80 հազար դոլար նվիրատվությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից տեսնում ենք, որ նա նախորդ տարի մեծ գումարների հասնող նվիրատվություններ է ստացել: Ըստ հայտարարագրի՝ նա 2016 թ. ընթացքում երկու անգամ է նվիրատվություն ստացել, առաջինը եղել է 20 միլիոն դրամ, իսկ երկրորդը՝ 40 հազար ԱՄՆ դոլար:
Կարեն Ավագյանը հայտարարագրել է 67 միլիոն 725 հազար դրամ արժողությամբ փոխառություններ և 40 հազար ԱՄՆ դոլար ու 24 միլիոն 250 հազար դրամ դրամական միջոցներ, ընդ որում՝ նշված 40 հազար դոլարը հավանաբար այն նվիրատվությունն է, քանի որ տարեսկզբին Ավագյանը դոլարով արտահայտված միջոցներ չի ունեցել:
Պատգամավորի տարեկան եկամուտներն էլ կազմել են 29 միլիոն 927 հազար դրամ, որից 20 միլիոնը նվիրատվությունն է, 1 միլիոն դրամը՝ ստացված փոխառություններ(վարկեր), 6 միլիոն 927 հազար դրամը՝ տարեկան աշխատավարձ, իսկ 1 միլիոն դրամն էլ նշված է որպես այլ եկամուտներ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: