ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն ԱԱԾ-ում է (ուղիղ)
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ նոյեմբերի 9-10 գիշերը ԱԺ եւ կառավարության շենքեր ներխուժման դեպքերի առնչությամբ։
Նա ավելի վաղ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ ԱԱԾ հաղորդագրության մեջ զետեղված է եղել նաեւ իր լուսանկարը եւ ինքը ներկայացվել է որպես նոյեմբերի 9-10 գիշերը ԱԺ եւ կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկը։
«Ավելին, փորձ է արվել այս դեպքերը կապել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, այն ներկայացնելով որպես պետական հեղաշրջման փորձ։ Այսօր, ժամը 16:00-ին ներկայանալու եմ ԱԱԾ, պահանջելով կամ ներկայացնել համապատասխան հիմնավորումներ, կամ հերքում տարածել»,- գրել էր ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։