Հրդեհ է բռնկվել Արին Բերդի փողոցում պոլիէթիլենային տոպրակների երկրորդական հումքի մշակման արտադրամասում
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր դեկտեմբերի 3-ին, ժամը 03:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում գտնվող կաթսայատանը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող պոլիէթիլենային տոպրակների երկրորդական հումքի մշակման արտադրամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։49-ին, մարվել՝ 05։38-ին։ Այրվել են արտադրամասի բակում գտնվող մեկ հարկանի շինության տանիքը (20 քմ), 2 հաստոց և շինարարական աղբ (15 խմ)։