Հայտնի է, թե ով է ընդդիմադիր 17 ուժերի վարչապետի միասնական թեկնածուն
Ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն, ըստ InfoPort.am-ի տեղեկություններ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է:
Ինչպես այսօր հայտարարվեց ընդդիմադիրների հավաքի ժամանակ՝ միասնական թեկնածուի անունը կհայտարարվի վաղը:
Ընդդիմադիրները, ինչպես InfoPort.am-ին հայտնել է 17 կուսակցությունների շարքերում եղած իր աղբյուրը, Վազգեն Մանուկյանի թեկնածության վրա կանգ են առել դեռ օրեր առաջ՝ դիտարկելով նրան որպես կոնսենսուսային թեկնածու բոլորի համար, սակայն Մանուկյանը դիտվում է որպես անցումային փուլի վարչապետի թեկնածու:
Հետագայում՝ արտահերթ ընտրությունների դեպքում, արդեն ամեն քաղաքական ուժ կառաջադրի իր թեկնածուին:
Սակայն, InfoPort.am-ի տեղեկություներով, մոսկովյան քաղաքական շրջանակները այնքան էլ չեն ողջունել Մանուկյանի հավանական առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ որպես ընդդիմադիրների միասնական թեկնածու:
Առավել՝ այստեղ