Թալին-Հացաշեն ավտոճանապարհին «Toyota»-ն բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և հրդեհվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորներն այրվել են, որից մեկը՝ երեխա
Դեկտեմբերի 1-ին, ժամը 09։59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Toyota» (վարորդ՝ Իշխան Մ․ ծնված 1952 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և այրվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Վարդենիկ Մ․-ն (ծնված 1955 թ.) և Մարգարիտ Ն․-ն (ծնված 2009 թ.) այրվել են, իսկ մյուս ուղևորներ՝ Արմինե Մ․-ն (ծնված 1982 թ.) և Ժիրայր Ն․-ն (ծնված 2003 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել են Թալինի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:24-ին, մարվել` 10:28-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան: