Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան
Քաղաքականություն

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան. «Գեղարքունիքում նախընտրական լարվածություն չկա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարգելով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի՝ այս պահին արձակուրդում լինելու հանգամանքը, չենք անդրադառնում այն թեմային, թե իրականում նա ինչ կարծիք ունի վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հնչեցրած՝ Ամերիկյան համալսարանում մարզպետների վերապատրաստում անցնելու թեմային: Ուստիև ներկայացնում ենք զրույցի քարոզարշավին վերաբերող հատվածը:

Խոսելով մարզում քարոզարշավի ընթացքի մասին, ՀՀԿ պատգամավորի թեկնածուն նշեց, որ այն լարվածությունը, որը կա այլ մարզերում, իրենց մոտ չկա և ՀՀԿ–ի բոլոր՝ 11 թեկնածուները հիմնականում միասին են անցկացնում քարոզարշավը:

«Ընտրողների շրջանում լարվածություն չկա, թեկնածուների շրջանում լարվածություն չկա և եթե լիներ, ապա մամուլը տեղեկացված կլիներ: Մեզ մոտ ընտրություններն անցնում են շատ նորմալ, կոռեկտ, օրենսդրության շրջանակներում»,– ասաց Ռ. Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ քարոզարշավի հանդարտ ընթացքի և մթնոլորտի մասին կվկայեն նաև մյուս կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչները նույնպես, քանի որ, ըստ նրա, քարոզարշավի մեկնարկից մինչ օրս նույնիսկ փոքր միջադեպ չի գրանցվել: Եվ սկսած կուսակցությունների նախընտրական շտաբների վարձակալությունից մինչև կազմակերպական այլ հարցեր, Գեղարքունիքում ընտրարշավն անց է կացվել օրենքի տառին հավատարիմ և համերաշխության մթնոլորտում:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է հաջողվում նախընտրական ընդհանուր լարված մթնոլորտը մինչև մարզ հասնելն այնպես չեզոքացնել, որ մարզում ոչ միայն նախընտրական լարվածություն չլինի սեփական կուսակիցների, այլև՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև, Ռ. Գրիգորյանն ասաց, որ դրա պատճառներն ավելի խորն են:

«Մեր համայնքների բոլոր բնակիչների նախնիները Արևմտյան Հայաստանից են գաղթել և արդեն 180 և ավելի տարի է միասին են ապրում մի վայրում: Հենց սա է հիմնական պատճառը: Բացի այդ, կարողացել են պահպանել բոլոր ավանդույթները, հատկապես՝ հարևանական և բարեկամական, որն էլ պատճառ է հանդիսանում, որ ավելի հանդուրժողական լինեն մեկը մյուսի հանդեպ»,– ասաց Ռ. Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ ի տարբերություն այլ մարզերի Գեղարքունիքում դեմոկրատական մոտեցում են ցուցաբերում նաև բոլոր այն ընտրողների հանդեպ, ովքեր ցանկանում են բոլոր կուսակցությունների և դաշինքների քարոզարշավին մասնակցել:

«Անցյալ օրը «Ելքի» թեկնածուները մեզ մոտ քարոզարշավ են անցկացրել և մարդիկ նորմալ մասնակցել են: Կարող եք նաև իրենցից հարցնել: Ինչ վերաբերում է մեր թեկնածուների այլ կուսակցությունների քարոզարշավին մասնակցելուն, ապա ինչպե՞ս կարող ենք այլ կուսակցությունների քարոզարշավին մասնակցել, քանի որ նրանք իրենց ծրագրերն են ներկայացնում, իրենց խոստումներն են տալիս, մենք՝ մերը»,– ասաց Ռ. Գրիգորյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: