Չթողենք, որ էս մարդը Մոսկվա գնա, նա զոհաբերելու է վերջինը, ինչ այս պահին ունի Հայաստանը՝ ինքնիշխանությունը
Սուրեն Սուրենյանց ը գրում է
Չթողենք, որ էս մարդը Մոսկվա գնա, նա զոհաբերելու է վերջինը, ինչ այս պահին ունի Հայաստանը՝ ինքնիշխանությունը։
Նիկոլի ստատուսը կարդացի։ Էս անգամ սիրտս խառնեց։
Առաջին․ նա ուղղակի ստում է՝ խեղաթյուրելով թե բանակցային գործընթացի պատմությունը, թե նույնիսկ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր քթի տակ՝ հոկտեմբերի վերջին։
Երկրորդ․ նա չի տիրապետում կարգավորման գործընթացին ու քաղաքական անմեղսունակ ու վտանգավոր դիլենտանտ է կամ այդպես է ձևանում՝ հանցավոր ինչ-որ բան թաքցնելու նպատակով։
Երրորդ, Փաշինյանը պոպուլիստ է ու այսօր անուղղակի ցուցմունք է տվել այն մասին, թե ինչպես է հանուն իր իշխանության ու վարկանիշի պահպանման զոհաբերել տարածքներ, հազարավոր մարդկանց կյանքեր։
Էլի կրկնեմ՝ չթողենք, որ էս մարդ Մոսկվա գնա, նա զոհաբերելու է վերջինը, ինչ այս պահին ունի Հայաստանը՝ ինքնիշխանությունը։
Մի քանի օրից ուշ է լինելու, ու պատմությունը չի ներելու նաև մեզ, որ անպատասխանատու անտարբերությամբ ամեն օր հանդուրժել ենք մեկ մարդու "արկածները", պետականության դեմ ուղղված "արկածները"․․․․