«Մեր գերի զինվորների և զոհված տղերքի դիերի վերադարձը հնարավոր է միայն այս դեպքում»
Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«1. Դավաճան իշխանությունների հեռացում:
2. Ժամանակավոր կառավարության ձևավորում, որն ամուր հիմքեր կդնի ռուսական իշխանությունների հետ սինխրոն աշխատանքի: Մեր գերի զինվորների և զոհված տղերքի դիերի վերադարձը հնարավոր է միայն այս դեպքում:
3. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավորինս շուտ:
4. Ուժեղ ղեկավարի` իշխանության ղեկի ստանձնում:
5. Եվ ամենակարևորը` առաջիկա պատերազմին արագ նախապատրաստվել:
Ռևանշ լինելու է»: