«Փաշինյանը տոնածա՞ռ է, ի՞նչ է, որ իր շուրջը համախմբվենք՝ նրա ո՞ր արածի համար շուրջը համախմբվենք». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ օրվա իշխանություններն այսօր ցանկանում են պահպանել ռազմական դրությունը, քանի որ նպատակ ունեն երկարաձգելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է և ի վիճակի է բանակցել Արցախի հարցի շուրջ, հետևաբար՝ պետք է նրա շուրջ համախմբվեն բոլորը, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը տոնածա՞ռ է, ի՞նչ է, որ իր շուրջը համախմբվենք, կամ նրա ո՞ր արածի համար նրա շուրջը համախմբվենք: Փաշինյանից՝ որպես գերագույն, շինծու, ինքնահռչակ հրամանատար, պահանջում եմ մի կոնկրետ միջոցառում վկայակոչել, որը վերաբերում է ռազմագերիների վերադարձին և զոհված հերոսների դիերը բերելուն: Հիմա կասի՝ բանակցում ենք, զզվել ենք այդ հեքիաթներից»:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացին, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Փաշինյանը սովորություն ունի ամեն վատ բան բարդել ընդդիմության վրա, իսկ լավ բաները վերագրել իրեն:
Շարունակությունը՝ այստեղ