Ալենը, ով Բոստոնի համալսարան էր ընդունվել, 5 լեզու գիտեր, մահացել է զրահաբաճկոն չունենալու պատճառով
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Սուլեյմանյանը գրել է․
«Գնացեք Եռաբլուր։ Մոտեցեք պատահական մարդկանց, ցավակցեք, լացեք, իմացեք, օրինակ, Ալենին, ով Բոստոնի համալսարան էր ընդունվել։ 5 լեզու գիտեր, Գյումրու Թումոյում էր աշխատում։ Ծառայում էր Մատաղիսում ու մահացել է զրահաբաճկոն չունենալու պատճառով։ Մարդիկ ձեզ կպատմեմ, թե ինչ լուսավոր զավակներ են կորցրել։ Պահի տակ կմոռանան վիշտը, երբ կտեսնեն, որ դուք էլ եք ցավում։ Գնացեք Եռաբլուր։ Այն որ դուք չեք այնտեղ ձեր շնորհքը չի, այլ ուղղակի պատահականություն»։
Առավել՝ այստեղ