Պուտինը գնահատել է իրավիճակը Ղարաբաղում
Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հայտարարությանը համապատասխան՝ ուղարկված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը վերահսկում է հրադադարի ռեժիմը, ուղեկցում է վերադարձող փախստականներին եւ մարդասիրական բեռները: Իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է»,-ասել է Պուտինը դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ: