Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց են (ուղիղ)
Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հավաքվել են Կառավարության շենքի դիմաց։
Նշենք, որ հարազատներն այսօր նախ հավաքվել էին ՌԴ դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ-խնդրանք էին գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը փոխանցեցին դեսպանատուն։
Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած զինծառայողների հարազատներից 25-ը հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։