Իրավապահ համակարգի ներկայացուցիչները քիչ առաջ ներխուժեցին Արթուր Վանեցյանի և իր ծնողների բնակարաններ՝ խուզարկելու
Քիչ առաջ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժեցին ինչպես Արթուր Վանեցյանի, այնպես էլ՝ իր ծնողների բնակարան՝ ապօրինի հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում են «Հայրենք» կուսակցությունից։
«Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան
Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»:
Արցախի փրկությանը միտված մեր օրինական գործունեությունը որևէ քաղաքական հալածանք չի կանգնացնելու: Դավաճանը հեռացվելու է»,-ասված է կուսակցության հայտարարությունում: