Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մասին
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է Կոնաշենկովը:
Նա նաեւ հավելել է, որ, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, Շուշիի շրջանում սկսվել է զոհվածների դիերի փոխանակման գործընթացը: