Կնոջ դի է հայտնաբերվել
Նոյեմբերի 11-ին, ժամը 20։47-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել Դոնարա Հ․-ի (ծնված 1952 թ.) դին: