Ռուսաստանն Արցախ է բերում նաև ուղղաթիռներ, որոնք արդեն Հայաստանում են
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը ներգրավված են լինելու նաև Ми-8 և Ми-24 ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Այս պահին Երևան է տեղափոխվել արդեն 8 միավոր Ми-8 և Ми-24:
Ուղղաթիռները ներգրավված են լինելու օդային մոնիթորինգին: Բացի դրանից, դրանք անձնակազմին ու միջոցներ են տեղափոխելու դժվար հասանելի տեղանքներ: