Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկում
Հասարակություն

Գիշերային հատուկ գործողություն. Մոսկվան փակագծեր է բացում

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարության պաշտոնական տեքստը եւ մեկնաբանություն թողել. «որպեսզի սպեկուլյացիաներ չլինեն կարգավիճակի եւ խաղաղապահների կազմի վերաբերյալ»:

Ավելի վաղ նա ասել էր. «Ես տեսել եմ, որ համացանցում տարածվում են տեքստեր (իբր հայտարարությունը): Դրանք մոտ են ճշմարտությանը, սակայն լիարժեք հաստատել չեմ կարող: Մոտ ժամանակներս կհրապարակվի հայտարարությունը եւ կտարածվի միջազգային հարթակներում»,ասել է նա:

Խնդիրն այն է, որ երեկ Ալիեւը Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ վստահ պնդում էր, որ դա լինելու է թուրք-ռուսական համատեղ խաղաղապահ առաքելություն, եւ Բաքվի հրապարակած հայտարարության տեքստում էլ դա հստակ արձանագրված էր: Միեւնույն ժամանակ, Ղարաբաղի կարգավիճակի մասին իսկապես ոչ մի տարբերակում չի նշվում:

Խաղաղապահ օպերացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական է, հնարավոր են միայն Թուրքիայի հետ գործողությունները համաձայնեցնելու տարրեր, հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոսաչյովը: «Պարոն Ալիեւի հայտարարության մեջ մենք Թուրքիային ուղղված որոշակի ուղերձներ տեսանք, որ դա համատեղ օպերացիա է լինելու: Ուշադիր կարդանք ինչպես եռակողմ հայտարարությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացրած տեքստը. այնտեղ խոսքը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մասին է», ասել է Կոսաչյովը:

«Այո, կողմերի գործողությունների համաձայնեցման որոշակի տարրեր գուցե հնարավոր են: Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ներկայության բուն փաստն անտեսել հնարավոր չէ: Բայց կրկնեմ` օպերացիան ռուսական է, օպերացիան խաղաղապահ է, օպերացիան իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ», հավելել է սենատորը, ասելով, որ Ադրբեջանը պատրաստակամ է կատարել իր մասով համաձայնությունը, իսկ Հայաստանի հարցում չկա հանրային կոնսենսուս:

Ի՞նչ է կատարվում: Ռուսական կողմը չի հերքում եւ չի հաստատում Ալիեւի պնդումը, միեւնույն ժամանակ, արդյոք Հայաստանին փորձում են հարկադրել հրաժարվել կարգավիճակից՝ թուրք խաղաղապահների «դիմաց»: Հայաստանը պնդե՞լ է կարգավիճակի հարցը:

Երեկ երեք ղեկավարների հայտարարությունից շատ առաջ արդեն խաղաղապահների շարասյունը Հայաստանից շարժվում էր Ղարաբաղ: Երասխի մոտ շարասյանն ուղեկցող ռուսական ուղղաթիռը խոցվեց Նախիջեւանից, ադրբեջանցիների կողմից: Բաքուն անմիջապես ընդունեց մեղքը, հայտարարելով, թե այդ քայլին մարտական հաշվարկը գնացել է հայերի հնարավոր սադրանքների պայմաններում լարված իրավիճակից, սխալմունք է եղել, ներողություն խնդրելով եւ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցել զոհվածների ընտանիքներին: Մոսկվայում գոհունակություն էին հայտնել Բաքվի արձագանքից:

Ակնհայտ է, որ ուղղաթիռը խոցվել էր դիտմամբ, ըստ ամենայնի՝ համատեղ հայտարարության մեջ Բաքվի պահանջներն ընդունելու նպատակով: Եվ մինչ հայ գեներալ Վաղարշակ Հարությունյանն ու Հայաստանի ԱԳՆ-ն վատ քողարկված հույսեր էին փայփայում, որ ռուսական կողմը կպատժի Բաքվին (հայ քաղաքական միտքը երբեք չի ընկալի տվյալ դեպքում ուղղաթիռը խոցելու ակտի քաղաքական նշանակությունը, առավել եւս՝ նման ակտերի դիմելու հնարավորությունը), կազմվում էր այդ փաստաթուղթը: Դե, իսկ կարգավիճակը խաղաղապահների կազմով պայմանավորելու մասին էլ չենք խոսում: