Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ. Օնիկ Գասպարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարությունը ստորագրել է եւ այդ որոշումը կայացրել նաեւ իմ առաջարկությամբ:
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:
«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները: Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել եւ հասկանալ:
Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- ասաց գեներալ-գնդապետը