ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից, տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։