Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2970 դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2970 նոր դեպք: Տվյալները թարմացվել են կառավարական StopCov կայքում։
Այսօրվա օրական աճը 43-ով ավել է, քան երեկվա ռեկորդային բարձր մակարդակը` 2927 դեպքը: 24 ժամվա ընթացքում առաջին անգամ հաստատված դեպքերի թիվը երկու հազարը գերազանցել էր միայն նոյեմբերի 4-ին: Այդ օրվանից ի վեր Վրաստանում ամեն օր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում:
Վերջին օրվա ընթացքում վերականգնվել է 2.348 հիվանդ: Վերականգնվածների ընդհանուր թիվը 47 390 է:
22 հիվանդ մահացել է: Վրաստանում COVID-19-ից մահացել է ընդհանուր 521 մարդ: