Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. Կամենդատյան
Հասարակություն

Տեղեկատվությունը համակարգված տալու եւ մարդկանց զգացմունքների հետ չխաղալու խնդիրը

Հանրության հետ աշխատանքը, նրանց տեղեկատվություն փոխանցելը շատ նուրբ աշխատանք է, ինչպես ասում են՝ ամեն մեկի խելքի բանը չէ։ Այդ է պատճառը, որ լավ հաղորդակցվողները քիչ են։ Հանրությանը տեղեկություն փոխանցելու համար նախ պետք է վստահություն վայելես, մարդկանց համակրանքին արժանանաս։ Հետո պետք է անկեղծ լինես, մի թեթեւ սուտը, սխալը, վրիպակը կարող է փչացնել քո ամբողջ աշխատանքը։ Տարիների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ դու մարդկանց «ընտելացնում ես» քեզ եւ ընդմիշտ դառնում պատասխանատու նրանց համար։

Քեզնով սկսվում եւ ավարտվում է մարդկանց օրը, քեզ հավատում են շատերը, նաեւ չարախոսում են շատերը, դու սխալվելու իրավունք չունես, դու ազդում ես մարդկանց հոգեբանության, հույզերի եւ գիտակցության վրա։ Մարդիկ լուրերի իսկությունը սկսում են չափել քեզանով, հայտնի խոսք կա չէ, որ եթե այդ մասին հայտնել են լրատվամիջոցները կամ իքս անձը, ուրեմն ճիշտ է։

Այս ամենը ավելի բարդ է պատերազմի ժամանակ, երբ բոլորը հուզված են, նյարդային, սպասողական։ Մի կողմից՝ էմոցիոնալ ֆոնը, մյուս կողմից՝ տեղեկատվության իսկությունը այն հաղորդողին դնում են վատ իրավիճակի մեջ։

Իսկ ինչպես հայտնել վատ լուրերը, իսկ ինչպես չտխրեցնել, չհիասթափեցնել մարդկանց։
Առաջին հերթին, հատկապես պատերազմի ժամանակ, տեղեկատվություն հաղորդողը պետք է լինի այնքան անկեղծ, որքան դա բխում է երկրի, պետության, հասարակության անվտանգության շահերից։ Չի կարելի վատ լուրերով ազդել բարոյահոգեբանական վիճակի եւ մարտունակության վրա։ Այսինքն՝ վերցնել եւ հայտնել ինչ կա չկա՝ ամենեւին ընդունելի չէ, քանի որ նախ ամեն րոպե իրավիճակ է փոխվում, երկրորդ՝ ռազմական գաղտնիքի խնդիր կա։

Երկրորդ, անհրաժեշտ չափով անկեղծությունը բնավ չի նշանակում, թե պետք է մարդկանց ստել, խաբել, մոլորության մեջ գցել։

Երկիրը փոքր է, տեղեկատվական աղբյուրները, այդ թվում՝ թշնամունը՝ բաց եւ բազմազան, հետեւաբար՝ չստանալով տեղեկատվություն ամբողջ ծավալով սպառողը այն կփնտրի բակում, հարեւանի տանը, թշնամական լրատվամիջոցներում։ Այնպես որ ինֆորմացիոն դաշտը փակելը եւս ծայրահեղ սխալ է։

Նույնքան սխալ է նաեւ ինֆորմացիան խեղաթյուրելը, մանիպուլացնելը, մարդկանց վստահությունը չարաշահելը, քանի որ ճշմարտությունը մի օր ջրի երես դուրս կգա, ստի ոտքն էլ կարճ է։

Երրորդ՝ հանրությանը անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցողը պետք է հասկանա նաեւ, որ այդ տեղեկատվությունը պետք է լինի սպառիչ, հարցեր չառաջացնող, տարակարծության տեղ չթողնող, համակարգված, մյուս պաշտոնական աղբյուրներին չհակասող։ Ասվածի օրինակը այսօր առաջացած խառնաշփոթն էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ստատուսի մեջ գրված Ստեփանակերտի վրա «Շուշիից գրոհող» թշնամու հրոսկախամբերի մասին, քանի որ մինչ այդ եւ այժմ էլ մեզ հայտնել են, որ Շուշին հայկական հսկողության տակ է։ Իսկ դրան հետեւեց նրա խոսնակի գրառումը՝ Շուշիի՝ մեր վերահսկողությունից դուրս գալու մասին, որն ընդհանրապես սառը ցնցուղ էր։

 

Չորրորդ, բացի տեղեկությունից՝ մեր սիրելի նյուզմեյքերները մեզ կերակրում են նաեւ հույզերով, տրամադրություններով, նրանք մեզ «ստիպում են» հավատալ կամ չհավատալ, սիրել կամ ատել, ընդունել կամ մերժել։ Ինչքան էլ պաթոսը եւ էմոցիոնալ խոսքը այսօր պահանջարկ ունենա, ամեն դեպքում դրա պտուղները եւս քաղել է պետք, հետեւաբար՝ զսպվածությունը եւ ռացիոնալությունը երիցս գերադասելի է էմոցիաների ավելցուկից։

Հինգերորդ՝ պատերազմի ժամանակ խոստումներ տալը, կանխատեսումներ անելը անշնորհակալ եւ անպտուղ գործ է, հետն էլ՝ վտանգավոր, սա վերաբերում է Շուշիի համար մարտը այսօր ավարտելու կանխատեսմանը։ Պատկերացնում եք՝ եթե հանկարծ չավարտվի՝ ինչքան մարդիկ կհիասթափվեն, կտխրեն, հոգեկան տառապանքներ կունենան։

Ինչ վերաբերում է տեղեկատվություն փոխանցողի՝ նաեւ տրամադրություն, զգացմունքներ փոխանցելուն, ասվածի լավագույն ապացույցը լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքն է։ Մարդկանց մեջ այժմ զգացմունքների տարափ է, փնտրում են հարմար սուբյեկտներ դրանք արտահայտելու համար՝ հայհոյելու, անիծելու, ատելու։

Հետեւաբար՝ հանրության մոտ վստահություն վայելող անձինք չպետք է չարաշահեն այս հոգեվիճակը։ Անընդհատ հանրությանը ատելությամբ կերակրելը, հրամցնելը, թե մեր բանակի նկատմամբ ներսում կա թշնամական դիվերսիա, թե կան դավաճան հրամանատարներ, թշնամուն սպասարկող լրատվամիջոցներ, ոչ միայն տվյալ սուբյեկտների դեմ է ուղղվում, այլեւ այն հրամցնողին եւ կարող է հակառակ էֆֆեկտ ունենալ։ Հիմա կարծես նորաձեւ է դարձել իբրեւ քավության նոխազ լրատվամիջոցներին հայհոյելը, մեր հանրությանը այնքան են կերակրել չորրորդ իշխանության մասին բացասական կարծիքներով, որ անգամ պաշտոնական հաղորդագրությունների տակ ընթերցողները ամենավերջին հայհոյանքներն եւ վիրավորանքներն են զետեղում՝ «դավաճան շներ, սատկելու եք, Ալիեւի ծառաներ» եւ այլն։ Այստեղ է, որ հասկանում ես՝ մարդիկ մեղավոր չեն, նրանց ականջները անընդհատ լցրել են մեդիայի մասին «վատ պատումներով», իսկ քանի որ այժմ հերոսներ եւ հատկապես հակահերոսներ փնտրելու շրջան է, ավելի հարմար սուբյեկտ չկա։ Մեկը պետք է լինի, որի վրա հանրությունը թափի իր զայրութը, ատելությունը։

Զգացմունքների ավելցուկը վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ։ Հասարակությունը սիրում է կուռքեր ստեղծել, երկրպագել նրանց, բայց չպետք է մոռանալ, որ հերոսից հակահերոս դարձնելը կես քայլ է։ Ասվածի վկայությունը այն հիացմունքն է, որ տիրում է համացանցում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյաի նկատմամբ, քանի որ նա ստանձնել է Շուշիի պաշտպանությունը եւ ղեկավարության գնահատմամբ՝ լավագույնս իրականացնում է իր առաքելությունը։

Մի դրվագ, մի դրվատանք բավարար է, որ հասարակությունը արագ մոռանա Օհանյանի հասցեին նախկինում հնչեցրած մեղադրանքները, ամբաստանյալի կարգավիճակը, չփարատված կասկածները նրա ղեկավարության տարիներին բանակում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես այդ ժամանակ էին մոռացել Սեյրան Օհանյան անձին եւ զինվորականին, նրա կատարած բոլոր սխրանքները եւ համընդհանուր մերժում էին, այնպես էլ այժմ են մոռացել նախկին հակակրանքները։

Այնպես որ, զգույշ եղեք մարդկանց հետ խոսելիս, մտածեք, թե ինչ տեղեկատվություն, հույզեր, տրամադրություններ, հոգեվիճակ եք նրանց փոխանցում, դա կարող ա բումերանգի էֆեկտ ունենալ։