Վարչապետը ուղերձով հանդես չի գա
Լուրեր են շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել։
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց սակայն այդ տեղեկությունը։
Հարցին, թե կառավարությունում անվտանգության խորհրդի նի՞ստ է հրավիրվել, պատասխանեց, որ ոչ։ Հավելեց, որ նախատեսված չէ առայժմ։
Մեկ այլ հարցի, թե վարչապետը պատրաստվու՞մ է ուղերձով հանդես գալ, Գևորգյանը պատասխանեց՝ ոչ։