Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Ինչու՞ COVID-19-ի դեպքում պետք չէ բոլորին անխտիր հակաբիոտիկներ, ցինկ եւ արյունը հեղուկացնող դեղամիջոցներ նշանակել

Հայաստանում այսօր կորոնավիրուսով հիվանդները դեղամիջոցների նույն ցուցակով են մտնում դեղատներ` հակաբիոտիկներ (ընդ որում` հաճախ միանգամից մի քանի), ցինկ եւ արյունը հեղուկացնող միջոցներ: Իրականում հիվանդներից շատերն այս բոլոր դեղամիջոցների կարիքը չունեն: Եվ դրանց օգտագործումը ոչ միայն գումարի զուր վատնում է (օրինակ, միայն հակագոուլանտներն առնվազն 3000 դրամ արժեն), այլեւ` պոտենցիալ խնդիր հիվանդի եւ նրա շրջապատի համար. հակաբիոտիկների չհիմնավորված օգտագործումը, օրինակ, կարող է դրանց նկատմամբ դիմադրության զարգացման հանգեցնել, ինչն արդեն լուրջ գլոբալ խնդիր է դարձել:

Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ Առողջապահության ազգային Ինստիտուտը օրերս ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ հեռավար դասընթացներկազմակերպեց կորոնավիրուսային հիվանդության վարման ուղեցույցի վերաբերյալ, որտեղ տվյալները վերցված են եվրոպական և ամերիկյան ուղեցույցներից, ընդհուպ Ամերիկյան առողջապահության ազգային ինստիտուտի կողմից ներկայացված ուղեցույցը՝ հոկտեմբերի 9-ով թարմացված։

Սակայն, դատելով նրանից, թե դեղամիջոցների ինչ ցուցակներով են նրանք մտնում դեղատուն, կարելի է եզրակացնել, որ COVID-19-ով հիվանդների բուժման մեջ ներգրավված ոչ բոլոր մասնագետներն են լսել այս դասընթացը:

Հակաբիոտիկների եւ կորոնավիրուսի մասին

Մասնագետի խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ով տառապող հիվանդների մոտ երկրորդային մանրէային վարակներն այնքան էլ տարածված չեն. հոսպիտալացված հիվանդների միայն 3.5-8 տոկոսի մոտ է բակտերիալ/սնկային ինֆեկցիաներ գրանցվել, եւ միայն այդ հիվանդների համար է հակաբիոտիկների նշանակումը արդարացված:

Եթե ​​հիվանդի մոտ միայն կորոնավիրուսային վարակ է կասկածվում կամ նույնիսկ արդեն հաստատվել է, սակայն նրա վիճակը միջին ծանրության է եւ բակտերիալ վարակ չկա (ինչի մասին կարող են վկայել թարախային թացությունը, լեյկոցիտոզ> 10 × 10⁹/լ, նեյտրոֆիլոզ, 38⁰C-ից բարձր ջերմություն), նրանց հակաբիոտիկներ նշանակել խորհուրդ չի տրվում:

Չհոսպիտալացված հիվանդներին խորհուրդ է տրվում անհրաժեշտության դեպքում այսպես կոչված առաջնային հակաբիոտիկներ նշանակել, բայց ոչ երբեք` ռեզեռվի հակաբիոտիկներ:

Հակաբիոտիկների բուժման տեւողությունը անհատական ​​է եւ կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում` հիվանդի տարիքից, քրոնիկ հիվանդությունների առկայությունից, իմունային համակարգի վիճակից, բարդությունների առկայությունից, հայտնաբերված պաթոգենի տեսակից եւ այլն: Անհայտ էթիոլոգիայի մեղմ հիվանդության դեպքում հակաբիոտիկներով բուժումը պետք է հնարավորինս կարճ լինի` միջինում 5-7 օր, ընդ որում, ցանկալի է նախապատվությունը տալ հաբերին: Ավելի բարդ դեպքերում բուժումը կարող է 10 օր տեւել:

Մասնագետի խոսքով` հակաբիոտիկների լայն եւ չարդարացված օգտագործումը խրախուսել չի կարելի, քանի որ դա կարող է այդ դեղերի նկատմամբ դիմադրության զարգացման հանգեցնել, ինչը կարող է լրացուցիչ մահվան պատճառ դառնալ` ինչպես COVID-19 համավարակի ժամանակ, այնպես էլ դրանից հետո:

ՀՇ-ի եւ կորոնավիրուսի մասին

COVID-19-ի միջին ծանրության ընթացքի դեպքում (թոքաբորբ առանց հիպօքսիայի) ռենտգենոգրաֆիան կամ համակարգչային շերտագրությունը (ՀՇ) կատարվում է հիվանդության սկզբում և ոչ շուտ, քան հակաբակտերիալ բուժումը սկսելուց 14 օր հետո: ԱՀԹ-ի ռադիոլոգիական փոփոխությունները անցնում են դանդաղ, թոքաբորբի դինամիկան գնահատելու համար կրկնակի ռադիոլոգիական հետազոտությունը իրականացվում է ամբուլատոր պայմաններում՝ ախտանիշների հետզարգացումից 1-2 ամիս հետո:

Թոքերի ՀՇ համար ցուցումներն են

ա) թոքաբորբի ախտանիշների ակնհայտ առկայության դեպքում թոքերի ռենտգեն նկարում փոփոխությունների բացակայություն,

բ) թոքաբորբին ոչ բնորոշ փոփոխություններ թոքերի ռենտգեն նկարում,

գ) ռեցեդիվող կամ ձգձգվող թոքաբորբ, երբ թոքային հյուսվածքում ինֆիլտրատիվ փոփոխությունները շարունակվում են 1 ամսից ավել։

Այլ դեղամիջոցների եւ կորոնավիրուսի մասին

Մասնագետի խոսքով` չհոսպիտալացված կամ թթվածնային քաղց չունեցող հիվանդներին սպեցիֆիկ հակավիրուսային դեղեր, իմունոմոդուլյատորներ և դեքսամեթազոն խորհուրդ չի տրվում։

Հակամակարդիչներ նշանակում են հոսպիտալացված այն հիվանդներին, որոնք ունեն թրոմբագոյացման բարձր ռիսկ։
Ինչ վերաբերում է վիտամիններին եւ ցինկին, ապա չկան ապացուցված տվյալներ վիտամինների, ցինկի արդյունավետության վերաբերյալ։