Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Հասարակություն

Մենք ունենք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը. Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան մեկ ամիս է Արցախը, Հայաստանը, ողջ հայ ժողովուրդը հայրենական պատերազմ են մղում,

Պատերազմ՝ սանձազերծված Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից,

Պատերազմ՝ նաեւ միջազգային ահաբեկչության դեմ:

 

Մեր քաջ զինվորականը եւ կամավորականը կռվում են անձնուրաց, առանց իրենց կյանքը խնայելու:

Կռվում են հանուն ազատության եւ արժանապատվության, հանուն Հայրենիքի:

Խոնարհվում ենք մեր զոհված հերոսների ու նրանց ընտանիքների առջեւ:

Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր որդեկորույս մայրերին ու հայրերին,

իրենց ամուսիններին կորցրած կանանց,

եղբայրներին կորցրած քույրերին,

թոռներին կորցրած տատիկներին ու պապիկներին...

Այս պատերազմում հաղթանակը մեզ համար նշանակում է պաշտպանել մեր տունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը,

նշանակում է նաեւ ամեն ինչ անել, որ չլինի երկրորդ ցեղասպանություն,

նշանակում է նաեւ պատերազմ հանուն մեր հերոսների, մեր նահատակված քաջերի հիշատակի...

Շուրջ 30 տարի առաջ սկսված հայրենական պատերազմը շարունակվում է:

Ինձ հաճախ հարցրել են, թե ինչպե՞ս ենք կարողացել երկրաշարժից չբուժված վերքերով, ավերված տնտեսությամբ ու գրեթե անզեն վիճակով 30 տարի առաջ հաղթել:

Գուցե ոմանց մեր հաղթանակը իսկապես անհնար էր թվում: Բայց ո՛չ մեզ:

30 տարի առաջ մենք չունեինք ուժեղ տնտեսություն, ճանապարհներ, վառելիք, չունեինք բավարար քանակությամբ զենք:

Սակայն հաղթեցինք, որովհետեւ մենք ունեինք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը:

Այսօր էլ ոմանք ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր այսօրվա հաղթանակի երաշխիքը:

Իմ պատասխանը չի փոխվել՝ մեր միասնությունը:

Ուզում եմ հորդորել մեր քաղաքական ուժերին, քաղաքական եւ հասարակական գործիչներին՝

եղե՛ք ժողովրդի պես միասնական ու համախմբված,

հետեւե՛ք ժողովրդի օրինակին...

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի վրա հարձակված թշնամուց բացի մենք ունենք եւս մեկ թշնամի` կորոնավիրուսի համավարակը, որն ամեն օր կյանքեր է խլում:

Ցավակցում եմ համավարակին զոհ գնացած մեր հայրենակիցների ընտանիքներին ու հարազատներին:

Կորոնավիրուսի դեմ պայքարում նույնպես, հաղթանակը կախված է մեզնից՝

թե որքան միասնական եւ համախմբված, կազմակերպված եւ կարգապահ կլինենք...

Ցանկանում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել այդ պայքարի առաջամարտիկներին՝ առողջապահության համակարգի բոլոր, բոլոր աշխատակիցներին՝ բժշկից մինչեւ բուժքույր ու բուժեղբայր, մայրապետ ու սանիտար, շտապօգնության վարորդ եւ տեխնիկական աշխատակիցներ, որոնք օր ու գիշեր անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Նրանք մեկ ուրիշ ճակատի առաջին գծում են...

Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում,

Շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր ջանքի ու ձգտումի, ձեր սրտացավության ու ջերմության, ձեր համախմբվածության ու կազմակերպվածության համար, ձեր օգնության համար:

Օգնություն, որ ցուցաբերում եք տարբեր ձեւերով ու միջոցներով:

Շարունակե՛ք Ձեր աջակցությունը՝ նյութապես ու բարոյապես, նվիրատվությամբ ու բարեգործությամբ, կապերով ու գիտելիքով, ձեր անմիջական մասնակցությամբ կամ հեռավոր ներկայությամբ:

Ողջ հայությունը, գիտակցելով պահի լրջությունը եւ հայրենիքի շուրջ համախմբվելու հրատապությունը, անմիջապես լծվեց Համահայկական հիմնադրամի աշխատանքներին, որը վերածվել է համազգային շարժման։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին՝ Սփյուռքից եւ Հայաստանից։

Նվիրատվություն անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դուք աջակցում եք Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների լուծմանը, ավերված դպրոցների ու տների վերականգնմանը:

Կոչ եմ անում Հայաստանում եւ համայն սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին` անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։

Մեր հույսը մենք ենք եւ մեր իրական բարեկամները:

Միասի՛ն ենք կերտելու մեր հաղթանակը:

Աստված պահապան Արցախին, Հայաստանին եւ մեր ողջ ժողովրդին»: