Լուսադեմին թշնամին ծանր հրետանի է կիրառել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծել է Շուշին
Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։
Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։
Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։
Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Արցախի ԱԻՊԾ