Մոսկվայում անհայտ անձը պատանդներ է վերցրել ու սպառնում է պայթյուն իրականացնել
Մոսկվայի հյուսիսում անհայտ անձը պատանդներ է վերցրել ու սպառնում է պայթյուն իրականացնել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
Տղամարդը պատանդներին պահում է բնակարանում՝ պնդելով, որ իր մոտ մի քանի պայթուցիկ կա:
Պատանդների թիվը հայտնի չէ: Այս պահին շենքը վերցված է օղակի մեջ: Մյուս բնակիչների տարհանում դեռ չի իրականացվել: