Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Հասարակություն

Ռուս կամավորները սպասում են Արցախ գալու հրահանգի, և ոչ միայն

Օրեր առաջ ուշագրավ տեղեկատվություն տարածվեց հայտնի ռուս ռազմական լրագրող, «WarGonzo» Telegram-ալիքի հեղինակ՝ Սեմյոն Պեգովի կողմից, որն աշխատում է Արցախի ռազմաճակատում՝ պատերազմի առաջին իսկ օրվանից:

Նա հայտեց, թե Դոնբասի աշխարհազորայինները կքննարկեն Լեռնային Ղարաբաղ կամավորներ ուղարկելու հարցը։ Հայտնի էր դարձել, որ «Արցախի հարցը կդնեն «Դոնբասի կամավորականների միության» (ԴԿՄ) համագումարում։ Ինչպես հայտնի էր դարձել «WarGonzo» նախագծին` ԴԿՄ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներից, հոկտեմբերի 31-ին կայանալիք արտահերթ համագումարում քննարկելու էին «Արցախին օգնություն ուղարկելու հարցը»:

Ասվում էր, որ համագումարը կբացեն ՌԴ նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը և ԴԿՄ-ի ղեկավար Ալեքսանդր Բորոդայը: «WarGonzo»-ի տեղեկություններով՝ միջոցառմանը նաև կհայտարարվի նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին: Ամենայն հավանականությամբ, այդ իրադարձությունը կնշանավորի Սուրկովի վերադարձը մեծ քաղաքականություն»,- գրել է օրեր առաջ Պեգովը։

Այս տեղեկությունն արագ տարածեց ռուսաստանյան համացանցում տարբեր աղբյուրներում: Բազմաթիվ ռուս կամավորներ ցանկանում են մեկնել Լեռնային Ղարաբաղ, «Свободная пресса»-ի հետ զրույցում նշել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախարարների խորհրդի նախկին նախագահ Ալեքսանդր Բորոդայը: Նա հաստատել էր, որ հանդիպման ընթացքում կբարձրացվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Նա դա բացատրել է նրանով, որ ներկայումս մեծ թվով ռուս կամավորներ պատրաստ են օգնել Հայաստանին Թուրքիայի դեմ պայքարում: 
Ապա` նա պարզաբանել էր, որ արցախյան հակամարտության պատճառը պետք է փնտրել բոլշևիկյան քաղաքական գործիչներ Վլադիմիր Լենինի ու Լև Տրոցկու քաղաքականության ակունքներում, քանի որ նրանք էին, որ ԽՍՀՄ կազմավորման փուլում հայկական հողերը հանձնեցին ադրբեջանցիներին։ Նախարարների խորհրդի նախկին նախագահը Ղարաբաղում հակամարտության մեջ մեղավոր է անվանել Խորհրդային Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Լենինին: Ըստ նրա՝ այս շրջանը մտել է Ադրբեջանի ԽՍՀ մաս, քանի որ ադրբեջանցիները առաջնային էին Խորհրդային կառավարության համար:

Միաժամանակ նա կարծիք էր հայտնել, որ հակամարտությունը ներկայումս սրելու համար մեղավոր է Թուրքիան: «Սա պատերազմ է Թուրքիայի և Հայաստանի միջև, որը սկսվել է Թուրքիայի կողմից», – ասել էր Բորոդայը: Բացի այդ, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել հակամարտությանը, եթե այն չլուծվի: Նրա խոսքերով, դա պետք է անի Հայաստանի կողմից, չնայած տեղական իշխանությունների հակառուսական դիրքորոշմանը և ՌԴ-ի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ նրա սերտ կապերին: «Եթե Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր դիրքերը Կովկասում և Անդրկովկասում, ապա չի կարող թույլ տալ Ղարաբաղի պարտությունը», նշել էր Բորոդայը:

Այսպիսով, «Դոնբասի կամավորականների միության» ղեկավար Ալենքսանդր Բորոդայը կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությանը աջակցել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակամարտության ընթացքում։ Այս մասին ռուսաստանյան «Լուրեի ազգային ծառայության» ղեկավարությանը հայտնեց միության համագումարին ներկա թղթակիցը։

«Հայերը, որպես քրիստոնյա ժողովուրդ, այս տարածաշրջանում Ռուսաստանի հենարանն են։ Եթե Ռուսաստանը իրեն համարում է կայսերապաշտական պետություն, գերտերություն՝ թեկուզ տարածաշրջանային, պետք է աջակցի հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունն է։ Հայերը՝ բարի, պարզ մարդիկ, շատ սպասում են, թե վերջապես երբ Ռուսաստանը կօգնի իրենց», - հայտարարել էր Բորոդայը։

«Русская весна» պարբերականն անդրադարձել է թեմային՝ ներկայացնելով Բորոդայի վերոնշյալ գնահատականները, ինչպես նաև ռուս կամավորների՝ Արցախ մեկնելու ցանկությունների մասին:

Սակայն, մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՌԴ նախագահի, ինչը մեկ ամիս պահանջում էին ռուս փորձագետներն ու մեկնաբանները, Պուտինի կողմից եղավ «համարժեք» պատասխան, թե ՌԴ-ն կարող է ստանձնած պարտավորությունների սահմաններում աջակցել Հայաստանին, եթե պատերազմը անմիջականորեն ՀՀ սահմաններում լինի:

Իսկ ահա, Ալեքսանդր Բորոդայն իր հերթին շարունակում է, թե ՀՀ իշխանությունների որոշ քայլեր՝ «Ռուսաստանից անկախ էին», ու նա Նիկոլ Փաշինյանին անվանել է «արևմտամետ», ապա պարզաբանել, թե այս պայմաններում ռուս կամավորականները չեն կարող պաշտպանել Լեռնային Ղարաբաղը: «Քանի դեռ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է, օրենքներ է ընդունում, օրերս վարձկաններին քրեական պատասխանատվության օրենք ընդունվեց, խնդրահարույց է այդ պայմաններում կռվել Լեռնային Ղարաբաղում», կարծիք է հայտնել է Դոնբասի կամավորականների միության» ղեկավար Ալեքսանդր Բորոդայը:

Այնուամենայնիվ, նա մնում է այն կարծիքին, Արցախին պետք է օգնել, նախևառաջ այն պատճառով, որ դա բխում է ՌԴ շահերին: «Բայց չի հասունացել պահը: Երբ մենք զգանք, որ հասունացել է պահը՝ այդ ժամանակ էլ հրահանգ կլինի: Իսկ առայժմ ես կոչ եմ անում կամավորներին մնալ իրենց տեղերում, սպասել և պատրաստվել», նշել է Բորոդայը:

Այսպես կարմիր թելի նման մեկ ամիս շարունակ ռուսական մամուլը, ռուս փորձագետներն ու գործիչները շարունակում են քննարկել թեզը, թե՝ Հայաստանում «արևմտամետ իշխանությանը ինչու՞ պետք է Ռուսաստանն օգնի», սակայն միևնույն ժամանակ իրենք էլ հստակ արձանագրում են, որ Էրդողանի քայլն Արցախում Ռուսաստանի շահերին դեմ է, դա Հարավային Կովկասը «գրավելու» հայտ է, հետևաբար պետք է անպայման «տեղը դնել Էրդողանին», այլապես չպատասխանելու հետևանքները ծանր կլինեն հենց Ռուսաստանի համար: