Ջաբրայիլում բեկորային վնասվածք ստացած մեր հերոս Վահեն ոչնչացրել է թշնամու 2 տանկ, 1 ՀՄՄ
Ջաբրայիլում բեկորային վնասվածք ստացած մեր հերոս Վահեն ոչնչացրել է թշնամու 2 տանկ, 1 ՀՄՄ ու մի քանի կիլոմետր անցնելով, վիրավոր ընկերոջը դուրս է բերել անվտանգ վայր։
Լուսանկարի ժպտացող հերոսը հրետանավոր, շարքային Վահե Մինասյանն է: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետությունում: Պատերազմի առաջին իսկ օրից եղել է Մեխակավանում ( Ջաբրայիլ) և իր զինակից, հերոս ընկերների հետ կենացմահու պայքար մղել առաջնագծում:
Շատ կարճ ժամանակում նա աչքի է ընկել իր խիզախությամբ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ և 1 ՀՄՄ: Մի քանի կիլոմետր անցնելով, կարողացել է վիրավոր ընկերոջը դուրս բերել անվտանգ վայր, որից հետո իր զինակից ընկերների հետ նոր գրոհ են ձեռնարկել: Հենց այդ ժամանակ էլ վիրավորվել է: Վահեին հասցրել են Սիսիանի ԲԿ և ցուցաբերել առաջինը բուժօգնությունը:
Այնուհետև Վահեին տեղափոխվել են «Շենգավիթ» ԲԿ, որտեղ նրա բուժմամբ զբաղվել է վնասվածքաբան-օրթոպեդ Արտաշես Գևորգյանը: Առաջին իսկ օրից Վահեն ցանություն ուներ վերադառնալ մարտի դաշտ, միանալ ընկերներին և շարունակել պայքարը հանուն խաղաղության: Այսօր Վահեն կազդուրվել է և պատրաստ է միանալու իր զինակիցներին:
#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ