«Հայրենիք» կուսակցությունն ու հիմնադրամը, Արթուր Վանեցյանի գլխավորությամբ աջակցել և աջակցում են հարյուրավոր արցախյան ընտանիքների
Արման Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր գրառումներ տեսա որոշ կայքերում՝ <<Հայրենիք>> կուսակցության պատերազմական ժամանակահատվածի գործունեությանը վերաբերվող։
Քանի որ որոշ ժամանակով չեմ լինելու ՖԲ-ում, կարծիք հայտնեմ նշածս թեմայով։
<<Հայրենիք>> կուսակցությունն ու հիմնադրամը, Արթուր Վանեցյանի գլխավորությամբ աջակցել և աջակցում են հարյուրավոր արցախյան ընտանիքների, առանց ավելորդ գովազդի և PR-ի։
Պատերազմի առաջին իսկ օրվանից Արթուր Վանեցյանը, ջոկատով գտնվել է Արցախում։ Օրեր առաջ վերադառնալով Արցախից, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը՝ կրկին առանց անհարկի <<շուխուրի>> և գովազդի ձևավորել է <<Հայրենիք>> զորախումբը և կրկին մեկնում է առաջնագիծ։
Ու էդ որ գրում են, հլը տեղ չհասավ՞ Վանեցյանի ջոկատը, թող մի հատ ճշտեն էն սելֆիներով <<առաջնագիծ>> մեկնած ջոկատներն ու անձինք որտեղ են՞ հիմա և որտեղ ա լինելու Վանեցյանի զորախումբը։ Լինելու ա առանց սելֆիների և գրառումների, կատարելու ա բարդագույն առաջադրանքներ։