Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան
Հասարակություն

«Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին Հայաստանում է՝ ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ». Էդուարդ Շարմազանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հոկտեմբերի 30-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի  Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

«ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:

Մեր տեղեկություններով՝ պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»,- գրել էր վարչապետի խոսնակը։

Այս հայտարարությունից ժամեր անց Երկրորդ նախագահի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա մեկնելուց առաջ հանձնել է կորոնավիրուսի թեստ, քանի որ սահմանը հատելիս դա պարտադիր պայման է, և պարզվել է, որ թեստի պատասխանը դրական է։

«Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։

Այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը»,- նշված էր հաղորդագրության մեջ։

168.am-ը ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ևս առաջարկ եղել է Մոսկվա մեկնելու, և առհասարակ այդ գործընթացում որքանո՞վ է նա ընդգրկված։

«Հայաստանի նախկին երեք և Արցախի նախկին երկու նախագահների հանդիպումը եղել է փակ, տեղեկատվությանն ամբողջությամբ տիրապետում են հինգ նախկին նախագահները, սա ակնհայտ է։ Ակնհայտ է  նաև, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ հանդիպմանը, որի մասին հաջորդ օրը մենք հայտարարել ենք։ Ինչո՞ւ են այդպես որոշել, սա բացարձակապես նրանց որոշելիքն է, և ես այժմ չեմ կարող գաղտնազերծել, թե ինչ են քննարկել։ Այո, այդ գործընթացներում ընդգրկված է եղել Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, և հրապարակային ասվել է նաև, որ հանդիպում է տեղի ունեցել  Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջև։ Այս համատեքստում ես ձեռնպահ կմնամ  որևէ մեկնաբանությունից, թե ինչու այդպես որոշվեց, կրկնում եմ՝ հանդիպման մանրամասներին տիրապետում են բացառապես հինգ նախագահները։ Նույնիսկ, եթե ես որոշակի տեղեկատվություն իմանայի, կոռեկտ չէի համարի դա հրապարակելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հարցին՝ այս պահին Սերժ Սարգսյանն Արցախո՞ւմ է, թե՞ Հայաստանում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին նա Հայաստանում է։ Սերժ Սարգսյանն ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ, ավելին՝ պատերազմի առաջին օրվանից ՀՀԿ-ն հայտարարել է, որ կանգնած է բանակի ու հայ զինվորի կողքին՝ հումանիտար, դիվանագիտական, ռազմական, կամավորական քաղաքական առումներով»։

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն մոտ 2 հազար հանրապետականներ կամավորագրվել են, նրանց շրջանում կան զոհեր ու վիրավորներ։

«Բոլոր ուղղություններով ՀՀԿ-ն՝ առանց հրապարակայնացնելու, փորձում է աջակցել  ի փառս Հայաստանի ու Արցախի, և, բնականաբար, այս ամենն իրականացվում է կուսակցության նախագահի անմիջական ղեկավարությամբ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Կառավարությունում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետի և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը։ Իսկ հաջորդ օրը տեղի էր ունեցել ՀՀ երեք պաշտոնաթող նախագահների և Արցախի երկու նախկին նախագահների հանդիպումը: