Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա Հովսեփյան
Քաղաքականություն

Լևոն Շիրինյան. «Կոռուպցիայի դեմ կռիվ տալու փոխարեն ինչո՞ւ է Լևոն Տեր–Պետրոսյանը որոշել Արցախի տարածքների աճուրդը կազմակերպելու հարցով զբաղվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի օրերս հեռուստատեսությամբ արտահայտած մտքերին, հարցնում է, թե արդյոք Արցախի իշխանությունները նրան խնդրել են, որպեսզի ինքը հողերը հանձնելու գործընթաց «կազմակերպի»: Բացի այդ ՀՀ ազգային բանակը լիազորե՞լ է արդյոք առաջին նախագահին, որպեսզի իր այդ տեսակետը տարածելով, հայոց բանակում պառակտման գործընթաց սկսի:

«Ով է նրան լիազորել, որ բանակի թիկունքում մուտիլովկաներով զբաղվի և բարոյալքի հայոց բանակը: Ինչ վերաբերում է քաղաքագետների մասին հնչեցրած տեսակետին, թե՝ քաղաքագետների 99%–ը պատկերացում անգամ չունի Ղարաբաղյան գործընթացների էության մասին, ասեմ, որ քաղաքագետներն էլ կոնֆլիկտի կարգավորման տեսություն գիտեն, որի մասին գուցե և ինքը չգիտի: Ինչ վերաբերում է կոնֆլիկտի կարգավորման ելքերին, ապա հարցն էսպիսին է: Կա ներկայի ստատուս քվոն, կա հանձնվելու տարբերակ, որը 1920 թվականին բոլշևիկներին հանձնվելու կրկնությունն է ենթադրում, և կա հարձակվելու տարբերակը, բայց իմ կարծիքով մենք պետք է առաջ շարժվենք՝ դեպի Քուռ–Արաքսյան հանրապետության ստեղծում: Մենք դա պետք է անենք»,– համոզված է Լ. Շիրինյանը:

Լ. Տեր–Պետրոսյանի կողմից հնչեցրած միտքը, թե՝ «ազատագրված տարածքներ» արտահայտությունը պատրանք է, Լ.Շիրինյանի կարծիքով հասարակությանը մոլորեցնելու միտում է հետապնդում, քանի որ 1991 թվականի վերջին Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ–ը լուծարել են և այս պարագայում հարց է ծագում, թե Լ. Տեր–Պետրոսյանը ո՞ր շրջանները հանձնելու մասին է խոսում:

«ԼՂԻՄ այլևս գոյություն չունի, իսկ Արցախն էլ պետություն է դարձել, որն ունի սահմանադրություն և իշխանություններ: Հիմա Լ.Տեր–Պետրոսյանն ինչի՞ մասին է խոսում: Ինչ վերաբերում է «գրավյալ տարածքներ» արտահայտությանը, ապա մենք նման տարածքներ չունենք: Մենք տարածքներ ունենք, որոնք մնացել են Թուրքիա պետության տարածքում»,– ասաց քաղաքագետը:

Խոսելով առաջին նախագահի կողմից արտահայտած այն տեսակետի մասին, որ Արցախի կարգավիճակը պետք է ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանի, քաղաքագետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրականում կոնֆլիկտների կարգավորման երեք տարբերակ կա՝ կոնֆլիկտի կանխարգելում, կառավարում և կարգավորում, իսկ սկզբունքները հիմնված են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև տարածքային ամբողջականության վրա:

«Մինսկի խումբը գործընթացը տանում է դեպի կոնֆլիկտի արտաքին հատվածի կառավարում: Խոսքը միջազգային ճանաչման մասին է, իսկ ներքին հատվածում մենք մեր հարցն արդեն վաղուց լուծել ենք: ԵԱՀԿ Մինսկի խումբը կոնֆլիկտը կարգավորող չէ, այլ` կառավարող: Լ. Տեր–Պետրոսյանն այս ամենի մասին կամ չգիտի, կամ գիտի, բայց դիտավորյալ չի ասում: Ես կարծում եմ, որ նա չգիտես ինչու մանիպուլացիայով է զբաղված: Ադրբեջանական կողմն ասում է տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի հիման վրա պետք է կոնֆլիկտը լուծվի: Բայց հետաքրքիրն այն է, որ միջազգային իրավունքից բացառում է ինքնորոշման իրավունքը: Ի դեպ, միջազգային իրավական հարթությունում ինքնորոշման իրավունքը ավելի բարձր կարգավիճակ ունի, քան տարածքային ամբողջականության իրավունքը: Այսինքն, ԵԱՀԿ–ի գործողությունները միտված են կոնֆլիկտի արտաքին կառավարումն իրականացնելուն և այն մեզ ուրիշ ոչինչ տալ չի կարող»,– ասաց Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով, միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ փորձ է արվել ինքնորոշման և տարածքային ամբողջականության հարցերն իրար հետ «մատուցել», այդ երկրների միջև պատերազմ է տեղի ունեցել, քանի որ ինքնորոշումը տեղի է ունենում որոշակի տարածքի վրա, ուստի այդ պարագայում չի կարող տարածքային ամբողջականության մասին խոսք լինել: Ի դեպ, Մինսկի խմբի ձևաչափը կողմերի համար որոշակի ժամանակահատված ապահովելու հնարավորություն է, որի ընթացքում կողմերը պետք է կարողանան կայացնել իրենց պետությունները:

Ի դեպ, քաղաքագետը համաձայն չէ ՀՀ առաջին նախագահի այն մտքի հետ նաև, որ Ադրբեջանը գնալով հզորանալու է: Դրա փոխարեն նա մեկ այլ թեզ է նշում՝ Ադրբեջանը 20 տարի հետո չի լինելու, քանի որ թալիշներն ապստամբելու են, իսկ Ադրբեջանը պայթելու է այնպես, ինչպես Խորհրդային Միությունը 90–ականներին:

Խոսելով ՀՀ առաջին նախագահի արդեն 20–ամյա վաղեմություն ունեցող պնդումների մասին, թե շրջափակման և Արցախի հարցը չլուծելու պատճառով Հայաստանն արդեն 20 տարի է շարունակում է նվաղել, քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանում ձևավորված օլիգարխիկ իրավիճակն ու իշխանական համակարգի կոռումպացված լինելն է երկիրը հիմքից քայքայում, ինչը որևէ կապ չունի ո՛չ շրջափակման և ո՛չ էլ Արցախի հարցի հետ:

«Հայաստանի խեղճանալու և Հայաստանի քայքայման հիմնական պատճառը կոռուպցիան է, որը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն: Եվ կոռուպցիայի դեմ կռիվ տալու փոխարեն ինչո՞ւ է նա որոշել զբաղվել Արցախի տարածքների աճուրդը կազմակերպելու հարցով: Մենք ունենք այլ տարբերակ՝ շարժվել առաջ, ինչու նա այդ մասին չի խոսում: Բացի այդ հարց է ծագում, թե նա արդյո՞ք նման առաջարկ անելուց առաջ հարցրել է Իրանի կարծիքը: Սրանք հարցեր են, որոնց մասին չգիտես ինչու լռում է առաջին նախագահը»,– ասաց Լ. Շիրինյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: