Փոխգնդապետ Էրիկ Հակոբջանյանը մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին
ԱՀ Պաշտպանության նախարարությունը հերոսական նոր պատմություններ է ներկայացրել, որոնք կատարել են առաջնագծում կանգնած զինվորները․ «Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով: Իսկ փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրետանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի»։
Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:
Փառք մեր հերոսներին: