Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա Հովսեփյան
Ժամանց

Օլեգ Եսայանը լավ մարդ է, բայց դա մասնագիտություն չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը

– Ինչո՞վ էր պայմանավորված Օլեգ Եսայանին Բելառուսում ՀՀ դեսպան նշանակելը:

– Նախագահ Սարգսյանի հետ ունեցած անձնական լավ հարաբերություններով:

– Իսկ գուցե Մոսկվայում աշխատած տարիներին ձեռք բերած վաստակո՞վ:

 

– Ես հատուկ չեմ հետաքրքրվել Մոսկվայում նրա կատարած աշխատանքով, բայց շատ բողոքներ լսել եմ: Ես ճանաչում եմ Օլեգ Եսայանին: Լավ մարդ է: Բայց լավ մարդ լինելը մասնագիտություն չէ: Այստեղ մեկ այլ ցավալի հանգամանք եմ ուզում ընդգծել: Այն երիտասարդությունը, որն այսօր աշխատում է այդ համակարգում, տեսնում է, որ դեսպաններ են նշանակվում համակարգից դուրս մարդիկ: Եվ դա տեղի է ունենում նրանց հնարավորությունների հաշվին: Իսկ այն դիվանագետը, որը հույս չունի, որ կդառնա դեսպան, կոտրվում է, չի ցանկանում մնալ այդ համակարգում: Հետո պետք չէ այդ մարդկանց մեղադրել, թե դրսում լավ աշխատանք են գտնում և գնում են:

–Վերջիվերջո, մենք դիվանագետների դպրոց ստեղծեցինք, փորձեցինք պատրաստել կադրեր, բայց այսօր նրանց ներուժը չենք օգտագործում:

– Մենք երբեք լավ դիվանագետների պակաս չենք ունեցել, ու դա միայն այդ դպրոցով չէ պայմանավորված: Անկախության տարիներից ի վեր տարբեր երկրների դիվանագիտական դպրոցներից հրավերներ ենք ունեցել, մեր կադրերին ուղարկել ենք սովորելու: Ուստի ունենք մարդիկ, ովքեր այդ երկրները լավ գիտեն, լեզուներ գիտեն: Չէ՞ որ խնդիրը միայն այն չէ, որ եթե, ասենք, դեսպան ես Ռուսաստանում կամ Բելառուսում, ռուսերեն գիտես, ուրեմն կարող ես յոլա գնալ: Դու հանդիպում ես նաև այլ դեսպանների հետ: Վերջիվերջո, ինֆորմացիայի մեծ մասը դեսպան–դեսպան շփումներից է ստացվում: Հաճախ անգլերենի իմացություն է պետք, տարբեր գիտելիքներ են պետք: Մի խոսքով, երիտասարդներ են պետք: Մարդիկ, ովքեր 40, առավելագույնը` 50 տարեկան են: Պատահական չէ, որ «Դիվանագիտության մասին» օրենքով դեսպան նշանակվելու համար տարիքային սահմանափակում կա: Ակնհայտ է` որքան մարդը տարիքն առնում է, այնքան նրա աշխուժությունը, նպատակասլացությունը նվազում են:

– Այս պահին Բելառուսի հետ բավականին լարված հարաբերություններ ունենք: Օլեգ Եսայա՞նն էր այն մարդը, ով կարող է դրանք հարթել:

– ԱՊՀ երկրների բախտը չի բերում: Այն մտայնությունը կա, թե եթե տվյալ մարդը ռուսերեն գիտի, ուրեմն կարող է դեսպան նշանակվել: Ընդհանրապես չկա այն ըմբռնումը, որ դիվանագիտությունը նույնպիսի, եթե ոչ ավելի, բարդ մասնագիտություն է, որքան գաջ քսելը: Եղբայր, որպեսզի մեկին բերես սվաղ անելու, պետք է տեսնես` էդ մարդը սվաղ արե՞լ է, գաջ քսե՞լ է, էդ արածը ճաք տվե՞լ է, թե` ոչ, հետո որոշես: Գաջ քսողը իր քաշած գաջից է իմացվում: Դիվանագետը իր արած աշխատանքից է իմացվում: ԽՍՀՄ տարիներից մնացած վատ սովորություն է, երբ կուսակցական տարբեր ղեկավարների նշանակում են դեսպան: Թեպետ նման սովորություն կա նաև, օրինակ, ԱՄՆ–ում: Բայց մի կարևոր հանգամանք կա` և ԽՍՀՄ–ի, և ԱՄՆ–ի դեսպանատներում աշխատում է մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ: Այսինքն, դեսպանը կարող է լինել բարձրագույն ղեկավար: Մեր դեսպանատներն այդպիսին չեն: Մեր դեսպանատներում 2–3 դիվանագետ է աշխատում: Այսինքն, դեսպանը ինքը պետք է լինի ոչ թե ղեկավար, այլ աշխատող, գործող դիվանագետ:

– Առավել ևս, որ ինչպես ասում են, դիվանագետը սակրավորի նման է` մեկ անգամ է սխալվում:

– Այո, սակրավորի դեպքում միայն ինքն է տուժում, իսկ դեսպանի սխալվելուց մի ամբողջ երկիր կարող է տուժել: Նաև` դեսպանի աշխատանքի արդյունավետությունը դժվարշոշափելի է: Օրինակ, որքա՞ն են բաց թողնված հնարավորությունները: Լավ դեսպանի պարագայում, ասենք, հինգ հնարավորություն կօգտագործեիք, իսկ վատ դեսպանի պարագայում դրանք չեք օգտագործում, ավելին` չեք էլ իմանում դրանց` եղած և կորսված լինելու մասին: Քանի որ հստակ չափորոշիչ չկա` քանի հեկտար վարեց, քանի դետալ տաշեց կամ քանի գոլ խփեց, դա ավելի շատ հեռագնա արդյունքի հարց է, դեսպանի կատարած աշխատանքի ոչ դրականը, ոչ բացասականը այդքան էլ չեն երևում: Եթե, իհարկե, մեծ ձախողումներ չկան:

– Ա՞յդ հանգամանքից են օգտվում մեր իշխանությունները` նման տրամաբանությամբ դեսպաններ նշանակելով:

– Մեր իշխանությունը մարդկանց նշանակում է պաշտոնների, այդ թվում` դեսպանի, անձնական հավատարմության չափանիշով: Դա կապ չունի մասնագիտական պատրաստության հետ: Այս պահին կարող եմ առնվազն հինգ հոգու անուն տալ ԱԳՆ–ից, ովքեր փայլուն դիվանագետներ են և կարող են հրաշալի դեսպան լինել, այդ թվում` Բելառուսում: Բայց այդ տղերքին որպես թթվի քար դրել են մի կողմ: Նրանց ասում են` դուք աշխատեք, թող ուրիշներն արդյունքը վայելեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: