Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Աշխարհ

Հայաստանը մասնակցելո՞ւ է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի վերջին Վրաստանում անցկացվելու են Noble Partner 2017 զորավարժությունները: ՆԱՏՕ–ի այս զորավարժությանն առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ցանկացած զորավարժությանը մասնակցությունն իրականացվում է ռազմական համագործակցության կոնկրետ ծրագրերի շրջանակներում: «Հիմա համագործակցության այնպիսի ֆորմատներ, համաձայնություններ կան, որ այս անգամ մասնակցելու ենք»,– ասաց Ա. Հովհաննիսյանը` մեկնաբանելով այն հանգամանքը, որ նախորդ երկու Noble Partner զորավարժություններին Հայաստանը չի մասնակցել:
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ–ի անդամ և դաշինքի գործընկեր 11 երկրներ` Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ռումինիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Հայաստանը:
Noble Partner 2017 զորավարժություններն անցկացվելու են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ զորավարժությունների նպատակն է ամրապնդել ՆԱՏՕ–ի և գործընկեր երկրների համագործակցությունը, խորացնել տարածաշրջանային և բազմազգ գործընկերությունը, ինչպես նաև ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը:
– Տեղեկատվություն կա, որ զորավարժություններին մասնակցելու են նաև Ադրբեջանը և Թուրքիան: Այս մասով Հայաստանը վերապահումներ կարո՞ղ է ունենալ:
– Միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանը շատ անգամներ է մասնակցել տարբեր զորավարժությունների, որոնց մասնակցել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան: Հայաստանը երբեք որևէ տեսակի կաշկանդվածություն կամ որևէ խնդիր չի ունեցել: Հակառակ կողմն է միշտ փորձել դրանից սկանդալներ հրահրել:
– Դե, թեկուզ անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով Բուդապեշտի դեպքերը:
– Այնուամենայնիվ, Հայաստանը նման խնդիրներ չունի: Իհարկե, ցանկացած ընդունող կողմ այդ հարցին պետք է պատշաճ ուշադրություն դարձնի` սեփական վարկանիշից և այլ հարցերից ելնելով: Բայց կոնկրետ Հայաստանը նման խնդիր չունի:
– Անցած տարի ՌԴ–ն դեմ էր եղել այդ զորավարժություններին` դրանք համարելով տարածաշրջանի իրադրությունն ապակայունացնող սադրանք…
– Քաղաքական հարց եք տալիս, որը մեր գերատեսչության պատասխանելիքը չէ:
– Իմ հարցը հետևյալն է: Հայաստանը հաշվի առնելո՞ւ է իր ռազմավարական դաշնակցի կարծիքը` զորավարժություններին մասնակցությանը համաձայնություն տալիս:
– Ռազմավարական դաշնակցի հետ ինչ–որ բան համաձայնեցնել–չհամաձայնեցնելը ռազմաքաղաքական հարթության խնդիր է, ոչ թե բանակի հարցն է: Մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ բոլոր հարցերը հաշվի է առնում, իսկ ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: