Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել, նա վարչական դատարանում վիճարկում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը։
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։
ՓԲ նախագահը դիմել է Վարչական դատարան վիճարկելու քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս դիմակ կրելու պարտավորությունը։