Ոսկու, պղնձի գները նվազել են. թանկարժեք և գունավոր մետաղների գները՝ ըստ NYMEX և LME բորսաների
NYMEX բորսայի սեպտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 1.66%-ով և կազմել 1859.20 դոլար, արծաթի գինը նվազել է 6.05%-ով և կազմել 22.20 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.72%-ով և կազմել 835.80 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Լոնդոնի մետաղների բորսայի սեպտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 1785.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 6784.00 դոլար, կապարի գինն աճել է 0.16%-ով և կազմել 1899.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 14593.00 դոլար, անագի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 18045.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 2490.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 18519.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34200.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: