Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է ավելի քան 5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է 485.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 569.58 դրամ (նվազել է 5.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 620.78 դրամ (նվազել է 8.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.39 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 411.28 դրամ, ոսկի՝ 29,790.51 դրամ, պլատին՝ 14,151.4 դրամ: