Գ.Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կայացել է հեծանվասպորտի երախտավոր, վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի անվան հեծանվասպորտի հուշամրցաշարը: Ստուգատեսին մասնակցել են Երևանի, Աբովյանի, Վանաձորի և Գյումրիի հեծանվորդները: Հաղթողներն ու մրցանակակիրները գավաթներից ու մեդալներից բացի ՀԱՕԿ նախագահի կողմից ստացել են նաև դրամական պարգևներ: