ՍԴ նախագահ կընտրեն 2 օրից. քանի՞ ձայն է անհրաժեշտ ՍԴ նախագահ դառնալու համար
Սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ. օրակարգում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Ղազարյանը նշեց, որ ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է ինչպես ինքնաառաջադրվել, այնպես էլ առաջադրել այլ թեկնածուի:
Նշենք, որ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: