Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ադրբեջանական բանտերում օրեցօր վատանում է հայ գերիների վիճակը Փաշինյանը խնդիրների է բախվելու նոր Սահմանադրության հարցում Նոր ստեղծվող կուսակցությունը ՔՊ-ին զրկում է իր հիմնական թեզերից Համախմբման գաղափար է պետք, այդ ուժը պետք է գտնենք միասին. Միքայել Մելքումյան Ինչպե՞ս վերջ դնել պարտություններին. ողջամիտ արտաքին քաղաքականության բանաձևը. ՀայաՔվե հիմնասյուներՀայաստանը յուրաքանչյուր հայ մարդու համար պետք է լինի բարձրագույն արժեք. Մհեր ԱվետիսյանԽաղաղություն առանց իրավական ուժի․ ինչո՞ւ է Փաշինյանը հանրությանը ներկայացնում քաղաքական իմիտացիա. Էդմոն ՄարուքյանՄեր հազարավոր նահատակների արյունը մեզ համար շատ ավելի թանկ է, անգին, քան թշնամուց ներկրված էժան վառելիքը. Ավետիք ՉալաբյանՃապոնիան ավելի քան 1,3 մլրդ դոլար կուղղի արևային էներգետիկայի աջակցությանը Իշխանությունը Եկեղեցու դեմ․ վերահսկողության փորձ՝ պետության հաշվին Եկեղեցին որպես առաջին թիրախ․ ի՞նչ է հաջորդելու Հայաստանի ինքնության ապամոնտաժման շղթայում Միայն ուժեղ առաջնորդը կարող է խաղաղություն բերել, թույլ առաջնորդը բերում է պատերազմ․ Նարեկ Կարապետյան Բայդենը հիմարի պես է գումար ծախսել Ուկրաինայի վրա․ Թրամփ Միայն ուժեղ առաջնորդը կարող է խաղաղություն բերել, թույլ առաջնորդը բերում է պատերազմ․ Նարեկ ԿարապետյանՌուսական զանգվածային հարվածի ժամանակ օգտագործվել է ավելի քան 650 ԱԹՍ և «ավելի քան երեք տասնյակ» հրթիռ․ ԶելենսկիՇարմազանովի կոշտ պատասխանը Նարեկ ԿարապետյանինFree Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն էԵս կապտած մատներով չեմ կառչում իշխանությունից․ Լուկաշենկո Samsung-ը պատրաստում է «քառակուսի» Galaxy Z Fold՝ 4:3 էկրանով. պատասխան iPhone Fold-ինԻրանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը հիմք է հզոր տարածաշրջանի համար. ՓեզեշքիանՆախատոնական խորհուրդ. Ինչպես ճիշտ բացել, լցնել և մատուցել շամպայնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է տեղափոխվել Հայաստան Կանգնեցնե´նք հետընթացը․ այսուհետև` միայն առա´ջ․ «Մեր ձևով»Հայաստանը վերջին երկու մրցաշրջանների արդյունքով գերազանցում է Ադրբեջանին Թրամփը uպառնացել է Մակրոնին մաքսատուրքերով, եթե նա չբարձրացնի դեղերի գները ՖրանսիայումԽաղաղություն առանց իրավական ուժի․ ինչո՞ւ է Փաշինյանը հանրությանը ներկայացնում քաղաքական իմիտացիա«Բարուրի» և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի համագործակցությունը՝ հանուն հայկական երաժշտության տարածմանՄենք կշրջենք պարտությունների անիվը․ Նարեկ Կարապետյան Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուռնիկովան չորրորդ անգամ ծնողներ են դարձել Նկատե՞լ եք, որ ադրբեջանական գործակալ մեր երկրում չեն բռնում, չկա՞ն, պրծա՞ն․ Նարեկ Կարապետյան Երկրում պետական համակարգը կանգնած է. չի աշխատում. Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի տարեսկզբին. Կարապետյան Պետք է ուժեղ ղեկավար, իսկ ուժեղը գոռացողը չի, աղմկողը չի, վիրավորողը չի. Նարեկ Կարապետյան Կոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում. ԲԸՏՄ Ողջ աշխարհում ընդդիմությունն է նավակը ճոճում, Հայաստանում դա իշխանությունն է անում. Նարեկ Կարապետյան ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում․ Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժումը հույս է արթնացրել հասարակության մոտ (տեսանյութ) ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռшզմանավեր. Թրամփ Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ասուլիսըՅունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց անժամկետ պարտատոմսերի երրորդ թողարկումըԱղքատությունը կարող է հաղթահարել մարդ, ով հաջողել է տնտեսության մեջ. Նարեկ Կարապետյան Այնպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում՝ գիտեք ինչ. Նարեկ Կարապետյան Մեր օրակարգը կառուցված է Հայաստանի ճակատագիրը որոշող 4 առանցքների շուրջ. Ալիկ Ալեքսանյան Կարո՞ղ է երկիրը լինել ուժեղ, երբ նրա մարզերը թուլացած են. Ռուբեն Մխիթարյան Մեր կարևոր առաքելությունը՝ մարդկանց հուսախաբ չանելն է․ Սամվել Կարապետյանի ուղերձը Ադրբեջանից նավթ գնելով Հայաստանը ֆինանսավորում է հակառակորդի բանակը․ Արմեն ՄանվելյանՊետական համակարգի իրական բարեփոխումներ չկան․ Ավետիք ՔերոբյանՊնդում եմ՝ ընտրություններով հնարավոր է փոխել իշխանությունը. Էդմոն Մարուքյան 2025թ. ԶՊՄԿ-ի համար առաջընթացի տարի էր
Հասարակություն

«Գութանը»՝ սահմանապահ Տավուշում

«Այս տարի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 25-26-ը, Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում», - փառատոնի իրականացման մասին տեղեկացնում է փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ու ընդգծում, որ վերջապես ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իրականանում է վեց տարվա իր փայփայած կարեւոր երազանքներից մեկը՝ Գութանը սահմանապահ Տավուշում:

Փառատոնին այս տարի կմասնակցեն Հայաստանի լավագույն ազգագրական խմբերից 13-ը՝ Ակունք, Սասնա Ծռեր, Վան, Արդվին, Մասունք, Նուբար, Վերադարձ, Գորանի, Վարք Հայոց, Սեբաստացիներ, Մարաթուկ, Արեգ եւ Մարաթուկցիներ, ովքեր ելույթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ - մեկ համայնք ձևաչափով, այնուհետեւ բոլոր խմբերը միասին ելույթ կունենան Բերդում, որտեղ կկայանա գլխավոր համերգը:

«Շուրջ 250 արտիստ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող եւ ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն կհաղորդեն մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես այս վերջին շրջանում, հուլիսյան իրադարձություններից հետո»,- ասում է Արսեն Գրիգորյանն ու ընդգծում, որ համավարակի պատճառով մեր արտիստները, զրկված լինելով կենդանի համերգների եւ հաղորդակցության հնարավորությունից, ունեցան ստեղծագործական երկարատեւ դադար, եւ Գութանի շնորհիվ իրենց մեջ կուտակած ողջ սերն ու էներգիան կփոխանցեն սահմանապահ մեր տավուշցիներին:

««Գութանի» միջոցով ուզում ենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել տավուշցիներին եւ մեր 3-րդ Բանակային Կորպուսի քաջարի զինվորներին, զինվորականներին՝ մեր հայրենիքի դարպասները ամուր եւ մեր երկինքը խաղաղ պահելու համար»։

Արսեն Գրիգորյանի խոսքով՝ «Գութանի» նպատակն է ազգային երգն ու պարը տարածել, ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին, նրանց փոխանցել մեր մշակութային հարուստ ժառանգությունը: Ըստ նրա՝ փառատոնը բացառիկ է նաեւ իր հասանելիությամբ, բացօթյա է եւ անվճար, նախատեսված սոցիալական բոլոր խմբերի համար:

Փառատոնն իրականացվելու է նույն տեխնիկական ձեւաչափով ու որակով, ինչպես անցած 6 տարիներին: Երեւանից Բերդ կտեղափոխվի հզոր եւ ժամանակակից մեծ բեմ, գերհագեցած լուսային և ձայնային սարքավորումներ։ Ապահովվելու է ամբողջությամբ կենդանի հնչողություն եւ կատարումներ:

Փառատոնի ընթացքում կպահպանվեն համավարակի կանխարգելման բոլոր կանոնները:
Լուսանկարները՝ այստեղ