Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կազմել է 485.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.86 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 574.98 դրամ (աճել է 3.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 629.67 դրամ (աճել է 1.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.46 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 417.26 դրամ, ոսկի՝ 30,208.35 դրամ, պլատին՝ 14,665.38 դրամ: