Բրիտանիայի թագավորական ֆինանսական փորձագետն իր նոր գրքում բացահայտել է թագուհու կարողության իրական չափը
Մեծ Բրիտանիայում լույս տեսած նոր գրքի համաձայն՝ թագուհու մասնավոր կարողությունը կազմում է մոտ 400 մլն ֆունտ ստերլինգ:
Ինչպես ներկայացնոմ է Daily Mail-ը, գրքի հեղինակն է թագավորական ֆինանսական փորձագետ Դևիդ Մաքքլյուրը, որը գրել է նաև, որ միապետը Սենդրինգհեմում 55 տոկոսով բարձր գյուղատնտեսական սուբսիդիաներ է ստացել ԵՄ-ից, երբ արքայազն Չարլզը կալվածքն օրգանական է դարձրել: Վերջին հինգ տարում Սենդրինգհեմ կալվածքը ավելի քան 3 մլն ֆունտ ստերլինգ է ստացել:
«Թագուհու իրական հարստությունը» խորագրով գիրքը նորին մեծության կարողությունը գնահատում է 50 մլն ֆունտով ավելի, քան նախկինում ենթադրվում էր:
Նորֆոլկի նրա նստավայրը ևս սուբսիդիաներ է ստացել Բրյուսելից այն ժամանակվանից ի վեր, ինչ Միացյալ Թագավորությունն անդամակցել է Եվրամիությանը: