Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը մասնակի հանվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Սահմանդարական կարգը տապալելու գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքը մասնակի ազատեց կալանքից։
Հիշեցնենք, որ գույքը կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր դռնփակ կարգով։
Նշենք նաև, որ Մարտի մեկի գործով տուժողների իրավահաջորդներրը և նրանց ներկայացուցիչները բոյկոտել են նիստերը և չեն մասնակցում դրանց ընթացքին։
Դեռեւս պաշտպանական կողմը նիստերի դահլիճից դուրս չի եկել, որպեսզի պարզաբանեն, թե կոնկրետ գույքի որ մասն է կալանքից հանվել։
Ավելին՝ այստեղ