Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Աշտարակում կենցաղի տան պահակը բաղնիքի կաթսայատանը բռնաբարել ու սպանել էր 8-ամյա աղջնակին

1964 թ. հոկտեմբերին, անձրևոտ մի օր Աշտարակում անհետացել էր 8 տարեկան Սոնան: Երեխան գնացել էր հացի ու տուն չէր վերադարձել: Սոնայի հայրն ուսուցիչ էր, Սոնան բարվոք ընտանիքի երեխա էր: Աշտարակում, որտեղ բոլորը ճանաչում էին իրար, երեխան ո՞ւր կարող էր անհետանալ: Ինչքան ավելի շատ ժամանակ էր անցնում, այնքան Սոնայի անհետացման վարկածներն ավելանում էին: Կար վարկած, որ երեխային վրաերթի էին ենթարկել, ապա մարմինը թաքցրել էին: Նույնիսկ կասկածյալներ կային, օրինակ՝ գործկոմի նախագահի վարորդը կամ շրջկոոպի նախագահի վարորդը: Վերջինիս վերաբերյալ նույնիսկ կասկածներ կային, որ նա կարող էր վնասվածքներ ստացած երեխային տանել իր բժիշկ մոր մոտ, բայց երեխայի մահից հետո երևի թաքցրել էր դիակը… Մարդիկ խոսում էին նաև, որ Սոնայի անհետացման օրը քաղաքի կենցաղի տան մոտից երեխայի լացի ձայն լսող էր եղել: Ո՞վ էր լսել՝ կոնկրետ անուններ չկային: Բացի այդ՝ արտասվող երեխան կարող էր Սոնան չլինել, ո՞վ կհաստատեր, որ հենց Սոնայի ձայնն էր լսվել: Այնուամենայնիվ, կենցաղի տան շրջակայքը մանրակրկիտ տեղազննվել էր, շրջակայքում ապրողներին հարցուփորձ էին արել: Հացի խանութ գնացող Սոնան կարող էր անցնել կենցաղի տան մոտով, բայց երեխայի որևէ հետք չէր հայտնաբերվել: Ամիսներ էին անցել: Սոնայի վերաբերյալ ոչ մի տեղեկություն այդպես էլ չէր ստացվել: 1965 թվականի մայիսին մի կին միլիցիա էր դիմել ու հայտնել, թե կենցաղի տան պահակը փորձել է բռնաբարել իր 9 տարեկան աղջնակին: Մայրն ասել էր, թե պահակը երեխային համոզել, տարել էր բաղնիքի կաթսայատուն, դանակի սպառնալիքով փորձել էր բռնաբարել: Երեխան ճարպիկ էր եղել, կարողացել էր խույս տալ ու փախչել կաթսայատնից, նա ահաբեկված վիճակում տուն էր հասել ու մորը պատմել, թե ինչ էր կատարվել… Կենցաղի տան պահակը բերման էր ենթարկվել այս երեխայի մոր հաղորդման հիման վրա: Պահակը 50 տարեկան տղամարդ էր, նա 6 երեխա ուներ, բոլորն էլ՝ աղջիկներ: Նա զայրացել էր, ժխտել էր ամեն բան, պնդել էր, թե իր անունի հետ են ուզում խաղալ, իր անունն են մրոտում… Բայց տղամարդու զայրույթը նրա անմեղության վկայությունը լինել չէր կարող: Բաղնիքի կաթսայատանը խուզարկություն էր կատարվել: Եվ ածխակույտի մեջ հայտնաբերվել էր փոքրիկ Սոնայի դիակը… Դրանից հետո էլ պահակը որոշ ժամանակ դեռ շարունակել էր պնդել, թե ինքը ոչնչից տեղյակ չէ, ինքը վեց աղջիկների հայր է… Այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում պահակը տվել էր խոստովանական ցուցմունք, քննչական գործողության ժամանակ ցույց էր տվել, ինչ և ինչպես էր արել… Երբ Սոնան տանից դուրս էր եկել՝ հացի խանութ գնալու, անձրև չկար, բայց ճանապարհի կեսից վարար անձրև էր սկսվել: Սոնան վազել էր կենցաղի տան բակ: Պահակն ընդառաջ էր գնացել երեխային ու հոգատար մարդու կերպարի մեջ մտած՝ երեխային ներս էր տարել՝ իբր անձրևից պաշտպանելու: Նա երեխային տարել էր կաթսայատուն՝ ասելով, թե այնտեղ տաք ու հարմար է: Կաթսայատանը նա հարձակվել էր երեխայի վրա ու… բռնաբարել էր: Երեխան ճչացել ու արտասվել էր, խնդրել էր բաց թողնել իրեն, բայց մոլագարը գործել էր իր ոճիրը, բռնաբարությունից հետո նա սպանել էր երեխային ու մարմինը թաղել էր ածխակույտի տակ… Երեխայի հուսակտուր ճիչը լսվել էր դրսում՝ անորոշ, անհասկանալի: Ոչ մեկի մտքով չի անցել, որ փոքրիկ քաղաքի բաղնիքի կաթսայատանը մի հասուն տղամարդ վերածվել է մոլագարի… «Գուրջին»՝ այդպես էին ասում պահակին, մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել պատժի առավելագույն չափի՝ մահապատժի…