Շորտ ու տոպ. Եվա Բաղդասարյանը՝ գրավիչ կերպարում
Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է մեքենայի ֆոնին։ Նա ջինսե շորտ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Եվան, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, սպիտակ սպորտային կոշիկներ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արեւային ակնոց ընտրել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր մեքենայում։ Եվան բաց գույնի հագուստ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Երիտասարդ դերասանուհին հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր աքսեսուարը՝ վզնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։
Ավելին՝ այստեղ