Amazon-ը համաշխարհային ճգնաժամի ֆոնին ծրագրում է 33 000 նոր աշխատակից ընդունել
Ամերիկյան Amazon ընկերությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում, ի տարբերություն այլ ձեռնարկությունների, մեծ տեմպերով առաջ է շարժվում․ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում ընկերությունը ծրագրում է 33 000 նոր աշխատակից ընդունել, գրում է english.alarabiya.net կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ընկերության պահանջարկն այնքան մեծ է եղել, որ ստիպված են եղել ևս 175 000 մարդ աշխատանքի վերցնել, որպեսզի պահեստային և առաքման աշխատանքները հնարավորինս արագ իրականացվեն։
Նշվում է, որ սեպտեմբերի 16-ին ընկերությունն առցանց հանդիպում կանցկացնի թեկնածուների հետ հարցազրույցների համար։
Հայտնի է, որ նախորդ տարի 30 000 աշխատատեղի համար աշխատանքի տոնավաճառին 17 000 մարդ է ներկայացել, իսկ ընկերությունն ավելի քան 200 000 դիմում է ստացել։