Եվրոպական ինդեքսները նվազել են
Եվրոպական ֆոնդային բորսաների սեպտեմբերի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 12968.33 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.59%-ով և կազմել 4973.52 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 5930.30 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.38%-ով և կազմել 1189.47 կետ: