Ի՞նչ հանձնարարականներ է տվել ՊԵԿ նախագահը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը Բագրատաշենի մաքսակետում հետաքրքրվել է մաքսային ձևակերպումների կազմակերպման գործընթացով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը, տնտեսվարողներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը: Բագրատաշենի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում, ծանոթացել է մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, հետաքրքրվել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Կառույցի պատասխանատուների և աշխատակիցների հետ տեղում քննարկվել են մաքսային ձևակերպումների արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է քաղաքացիներին սպասարկել արագ և որակով՝ բացառելով հնարավոր դժգոհությունները:
Ավելին՝ այստեղ