Նիկոլ Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը փոքրիկ տղայի պատասխանից հետո (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Տավուշի մարզում, հասել է Այգեպար: Այստեղ ևս, ինչպես Չինարիում ու Մովսեսում, վարչապետը զրուցում է մարդկանց հետ, ծանոթանում խնդիրներին ու խոսում կատարած աշխատանքների մասին:
Այցի ընթացքում նաև հումորային դրվագներ են լինում: Մասնավորապես Փաշինյանի խոսակցություններից մեկը տեղի ունեցավ փոքրիկ տղայի հետ, ումից վարչապետը հետաքրքրվեց, թե երբ է վերջինս դպրոց գնալու:
Մի քանի վայրկյան մտածելուց հետո փոքրիկն ասաց՝ մայիսի 16-ին:
Երեխայի պատասխանից հետո բոլոր ներկաները սկսեցին ծիծաղել:
«Ինքն իր գրաֆիկն ունի»,-ծիծաղելով կրկնեց Փաշինյանը: